18 ապրիլի 2013 - 15:42 AMT
Բուդապեշտի ԵԱ-ում հանդես կգան 6 հայ ձյուդոիստներ

Հայաստանի ձյուդոյի հավաքականը համատեղ հավաք է անցկացնում այդ քաղաքի թիմի հետ: Հայաստանի ձյուդոյի հավաքականի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել է, որ արդեն հայտնի են ձյուդոիստների անունները, որոնք կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Այն կանցնի ապրիլի 25-28-ը Բուդապեշտում:

ԵԱ-ին կմասնակցեն Հովհաննես Դավթյանը (60 կգ), Արմեն Նազարյանը և Գոռ Հարությունյանը (66 կգ), Մհեր Կարապետյանն ու Ռաֆայել Դավթյանը (81կգ) և Հակոբ Առաքելյանը (100 կգ):