18 ապրիլի 2013 - 17:45 AMT
Մեթյու Բրայզան ունե՞ր 2008թ. օգոստոսյան պատերազմի սցենարը

ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Մեթյու Բրայզան հերքում է քաղաքագետ Ջեֆրի Սիլվերմանի տարածած այն տեղեկատվությունը, թե դեռ 2005թ. ռուս-վրացական պատերազմի հավանական սցենար գոյություն ուներ: Այդ մասին նա պատմել է վրացական «Պրայմեր» պարբերականին: «Ոչ մի սցենար ինձ հայտնի չէ: Սիլվերմանի հետ երբեք չեմ հանդիպել: Նույնիսկ չեմ հիշում, որ ես ինչ-որ ուղարկած փաստաթուղթ կարդացած լինեմ: Նա ակնհայտորեն ստում է: Դա ուղղակի զառանցանք է»,-ասել է Բրայզան: «2005թ. ի վեր մինչև 2008թ. ես մշատպես աշխատել եմ խուսափելու համար Ռուսաստանի ու Վրաստանի միջև ռազմական բախումից»,-ասել է Բրայզան: