18 ապրիլի 2013 - 18:58 AMT
ՌԴ ԱԳ նախարար. Մոսկվան պատասխան է պատրաստում Օբամային

Մոսկվան պատրաստվում է պատասխանել Բարաք Օբամայի ուղերձին, որը ՌԴ նախագահին է փոխանցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Թոմաս Դոնիլոնը, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Լավրովը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ առաջիկա հանդիպմանը Բրյուսելում նա կքննարկի Թոմ Դոնիլոնի այցը Մոսկվա: