19 ապրիլի 2013 - 14:42 AMT
Գրոսմայստերներ Տիգրան Ղարամյանը և Եվգենյա Դոլուխանովան Ֆրանսիայում մասնակցում են մրցաշարի

Գրոսմայստերներ Տիգրան Ղարամյանը (Ֆրանսիա) և Եվգենյա Դոլուխանովան (Հայաստան) Ֆրանսիայի Լիլ քաղաքում մասնակցում են օփենում մրցաշարի: Վերջին տուրից առաջ նրանք 8 հնարավորից վաստակել են 5,5-ական միավոր:

Աղյուսակը 6,5-ական միավորով գլխավորում են գրոսմայստերներ Վայբավ Սուրին (Հնդկաստան) և Անդրեյ Ժիգալկոն (Բելառուս), հաղորդում է armchess.am-ը: