19 ապրիլի 2013 - 15:21 AMT
Արթուր Դավթյանը սպորտային մարմնամարզության ԵԱ բազմամարտում գրավել է 9-րդ տեղը

Մոսկվայում շարունակվում է սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ մարզիկները:

Լոնդոնի Օլիմպիադայի մասնակից Արթուր Դավթյանը բազմամարտում գրավել է 9-րդ տեղը 56,866 միավորով: Սերոբ Սողոմոնյանը 24 մասնակիցների մեջ ելույթն ավարտել է 18-րդ տեղում 53,764 միավորով:

Եվրոպայի չեմպիոն է դարձել ռուսաստանցի Դավիթ Բելյավսկին 60,266 միավորով:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ է դուրս եկել նաև Հարություն Մերդինյանը, նա հանդես կգա նժույգաթափ ձևում, իսկ Դավթյանը կշարունակի պայքարը հենացատկում:

Առաջնությունը կավարտվի ապրիլի 21-ին: