20 ապրիլի 2013 - 12:20 AMT
Պակիստանի նախկին նախագահը ձերբակալվել է

Պակիստանի նախկին նախագահ Պերվեզ Մուշարաֆը ձերբակալվել է Իսլամաբադի իր նստավայրում և տեղափոխվել է դատարան, որտեղ քննվում է նրա գործը պետական դավաճանության մասին: Պերվեզ Մուշարաֆն առաջին անգամ իշխանության եկավ Պակիստանում 1999թ.: 2008թ. նա կամավոր վայր դրեց իր լիազորությունները և արտագաղթեց Մեծ Բրիտանիա, սակայն 2013թ. մարտին վերադարձավ մասնակցելու համար խորհրդարանական ընտրություններին: Նրան անմիջապես մեղադրեցին 2007թ. երկրում ապօրինաբար արտակարգ իրավիճակ հայտարարելու և մի քանի դատավորների ձերբակալելու մեջ: Դատարանը Մուշարաֆին ձերբակալելու թույլտվություն տվեց, սակայն վերջինս հեռացավ հենց դատարանի դահլիճից: Նա ձերբակալվեց հենց իր նստավայրում: