25 նոյեմբերի 2005 - 16:20 AMT
Ինգուշեթիայում ոչնչացվել է գրոհային, որն Ադրբեջանի քաղաքացի էր
Ինգուշեթիայի մայրաքաղաք Նազրանում հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել է գրոհային, որն Ադրբեջանի քաղաքացի էր: Այդ մասին հաղորդել են հանրապետության իրավապահ մարմինները: Ըստ ՆԳՆ ներկայացուցչի, միլիցիայի շարժական ջոկատի աշխատակիցները, ներքին գործերի զինծառայողները եւ Ռուսաստանի ԱԴԾ Ինգուշեթիայի հանրապետության գծով վարչության աշխատակիցները հինգշաբթի երեկոյան փորձել են ձերբակալել Ադրբեջանի քաղաքացի Պարվիզ Մամեդովին: «Նա զինված դիմադրություն է ցույց տվել: Պատասխան կրակով գրոհայինը ոչնչացվել է»,-ասել է աղբյուրը ՆԳՆ-ում: Նրա խոսքերով, հանցագործի մոտ հայտնաբերվել էՄակարով տիպի ատրճանակ, տնային պայմաններում սարքած երկու նռնակ եւ 13 փամփուշտ: Տարածաշրջանային օպերատիվ շտաբի (ՏՕՇ) տվյալներով, սպանված գրոհայինը ավազակախմբի կազմում մի շարք ծանր հանցագործություններ է կատարել Ինգուշեթիայում` այդ թվում ընթացիկ տարվա օգոստոսին հանրապետության Սունժենի շրջանում սպանվել է թաղային լիազորը: «Ներկայումս անց են կացվում օպերատիվ-որոնողական միջոցառումներ` ավազակախմբի մյուս անդամների հայտնաբերման եւ ձերբակալման ուղղությամբ»,-հաղորդել է ՏՕՇ-ի ներկայացուցիչը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: