20 ապրիլի 2013 - 17:27 AMT
Էդվարդ Նալբանդյանը նշանակվել է արտգործնախարար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Էդվարդ Նալբանդյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարար:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Էդվարդ Նալբանդյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար»,- ասված է հրամանագրում: