22 ապրիլի 2013 - 13:28 AMT
Լեհական LOT ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները Երևան հուլիսին

Լեհական LOT ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները Երևան հուլիսին: «Ընկերության գլխավոր տնօրենն ասել է, որ արդեն հունիսի երկրորդ կեսին ավիաընկերությունը կվերսկսի ուղիղ չվերթները Վարշավայից Երևան»,-ասել է Լեհաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տոմաշ Տոմչիկևիչը:

Ապրիլի 22-ին Հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստի շրջանակներում Երևանում աշխատանքն է սկսել հայ-լեհական գործարար համաժողովը, որի կազմակերպիչն է Զարգացման հայկական գործակալությունն ու Հայ-լեհական առևտրաարդյունաբերական պալատը:

Ըստ լեհ փոխնախարարի, առանց ուղիղ հաղորդակցության դժվար է խոսել երկկողմ տնտեսական կապերի զարգացման մասին»: