22 ապրիլի 2013 - 14:54 AMT
Ապրիլի 23-ին կդադարեցվի Արաբկիրի շրջանի որոշ հատվածների ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. ապրիլի 23-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Բաղրամյան պողոտայի 31-60 շենքերի ու 2-րդ նրբանցքի, Ջեյմս Բրայս փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: