23 ապրիլի 2013 - 14:45 AMT
Արտակարգ պատահարները ադրբեջանական բանակում շարունակվում են

Ադրբեջանի զինված ուժերում զինծառայող է կախվել, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը: Ադրբեջանական բանակի զինծառայող Իբրահիմ Ռաջաբ օղլու Գաֆարովը, 1991թ. ծնված, կախվել է Բաքվի Նախիմովի փողոցում գտնվող բնակարանում, որտեղ ապրում էր վարձակալությամբ:

Ադրբեջանի ԶՈւ մամլո ծառայությունը հաստատել է գործակալության տեղեկատվությունը: Ասվում է, որ ըստ նախնական վարկածի, ինքնասպանությունը կատարվել է ընտանեկան խնդիրների պատճառով: Փաստով հարուցվել է քրեական գործ: