«Բարև Երևան» դաշինքը դիմել է ԿԸՀ` պահանջելով վարույթ հարուցել ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի ու ԲՀԿ-ի նկատմամբ: Այս մասին տեղեկանուոմ ենք դաշինքի տարածած հաղորդագրությունից:
Ապրիլի 19-ի դրությամբ «Բարև Երևան» թիմը ֆիքսած խախտումների մի մասի ամփոփագիրը հանձնել է ԿԸՀ:
Ամփոփագրում տեղ գտած խախտումները հիմնականում վերաբերում են ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի կողմից սխալ տեղերում փակցվող պաստառներին: Մինչև քարոզարշավը քարոզչական նյութեր տարածելուն և այլն:
ԿԸՀ-ում դաշինքի դիմումի կքննարկվի այսօր, ժամը 17:00-ին: