
«Ցեղասպանության ճանաչումն անխուսափելի է»,- քիչ առաջ Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Ռադիկ Մարտիրոսյանն ասաց, որ քանի դեռ պայքարում ենք հետևանքների վերացման, ճանաչման համար, պետք է անցնենք անհրաժեշտ բոլոր փուլերով և այժմ էլ դրանով ենք զբաղված:
ԳԱԱ նախագահի խոսքով լրացուցիչ բարդություն է այն, որ հայ գիտնականները, ովքեր ուսումնասիրում են Ցեղասպանությանը վերաբերող նյութերը, թուրքերեն գիտեն, բայց օսմաներեն՝ ոչ, մինչդեռ օսմաներենով նյութեր կան, որոնց ուսումնասիրությունը կարող էր օգտակար լինել:
«Դրանք կարող են հիմք դառնալ և նպաստել ճանաչմանը»,-ասաց նա: