24 ապրիլի 2013 - 11:46 AMT
Էդուարդ Շարմազանով.Ես լավատես չեմ, չեմ կարծում, որ Թուրքիայի վերնախավի մտածողության մեջ կարող է ինչ-որ բան փոխվել

Առաջադեմ մարդկությունը պետք է գիտակցի, որ Հայոց ցեղասպանության ցավը նաև իր ցավն է և իր ամոթը:

Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Օրվա խորհուրդն ապրելու մեջ է: Օրվա խորհուրդն այն է, որ թեև ոճրագրոծների ձեռքով մի ողջ ժողովուրդ ոչնչացվեց, բայց այդ նույն ժողովուրդը վերածնվեց ու ստեղծեց անկախ Հայաստան»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Էդուրադ Շարմազանովն ասաց, որ լավատես չէ, քանի որ տեսնելով Թուրքիայի քաղաքական վերնախավին, չի կարծում, որ այդ վերնախավի մտածողության մեջ կարող է ինչ-որ բան փոխվել:

«Ես կցանկանայի, որ թուրք պետական գործիչները օրինակ վերցնեն այն թուրք մտավորականններից, ովքեր ներողություն խնդրեցին, ովքեր կարողացան հաշտվել իրենց պարտության հետ և ասել, որ եղել են նման մութ էջեր»,-ասաց նա։