Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում 8-հարկանի շենքի փլուզումից զոհվածների թիվը հասել է 70-ի: Նման տվյալներ են բերում հնդկական ԶԼՄ-ները՝ Բանգլադեշի իշխանությունների վրա հղումով: Տուժածների քանակը հասնում է 500-ի:
Փրկարարները մտավախություն ունեն, որ շենքի փլատակների տակ կարող են տասնյակ մարդիկ մնալ: Փրկարարական աշխատանքները շարունկավում են, գործի է դրվել նաև տեղի բանակը:
Փլուզված 8-հարկանի շենքում էին գտնվում բազում առևտրային կենտրոններ, բանկ, կարի արտադրամաս, հայտնում է ՌԲԿ—ն: