24 ապրիլի 2013 - 13:18 AMT
Հայաստանում ավելի անվտանգ է ապրել, քան Ռուսաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում

Հայաստանը բարելավել է իր դիրքերը The Institute for Economics and Peace աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում 6 կետով՝ զբաղեցնելով 115-րդ տեղը աշխարհի 158 երկրների թվում:

Այդ ցուցանիշով Հայաստանը նախկին խորհրդային երկրների թվում առաջ է Ռուսաստանից, որը 153-րդ տեղում է նախկին 147-ի դիմաց, Վրաստանից, որը 141-րդ տեղում է նախկին 134-ի դիմաց, Ադրբեջանից, որը 132-րդն է նախկին 122-ի դիմաց, Ղրղզստանից՝ 131 տեղ, նախկին 114-ի դիմաց, Թուրքմենստանից՝ 117-րդը նախկին 108-ի փոխարեն: Հայաստանը գերազանցում է նաև Թուրքիային, որը 130-րդ տեղում է նախկին 127-ի դիմաց:

Միաժամանակ Հայաստանն այդ ցուցանիշով զիջում է Ուղբեկստանին, Բելառուսին, Ղազախստանին, Տաջիկստանին, Ուկրաինային:

Ցուցակի առաջատարն է երկրորդ տարին անընդմեջ Իսլանդիան, բարելավել է իր դիրքերը Դանիան, նրան հաջորդում են Նոր Զելանդիան, Կանադան, Ճապոնիան, Ավստրիան, Իռլանդիան, Սլովենիան, Ֆինլանդիան: Ամենաանվտանգ երկրների տասնյակը եզրափակում է Շվեյցարիան:

Վարկանիշը կազմվել է հինգ գլխավոր գործոնի հիման վրա՝ դաժան բռնության մակարդակ, սպանությունների քանակ, հասարակական անկագություններ, զենքի կիրառմամբ հանցագործությունների քանակ ու ոստիկանության քանակ: