29 նոյեմբերի 2005 - 18:26 AMT
Վարդան Օսկանյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր մեկնել է Մոսկվա, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ԱԳ նախարարների հերթական հանդիպմանը: Մոսկովյան այցի ընթացքուն նախատեսված են նաեւ երկկողմ հանդիպումներ: