25 ապրիլի 2013 - 14:40 AMT
Ադրբեջանում զինծառայողը սպանել է իր զինակցին

Ադրբեջանում զինծառայողը սպանել է իր զինակցին: Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ: Ըստ զինվորական դատախազության հաղորդագրության, 18-ամյա զինծառայող Քյամրան Ֆիրդուսի օղլու Մամեդովի սպանության փաստով ձերբակալվել է շարքային Հայամ Ասիֆ օղլու Բայրամովը:

Ինչպես գրում է ԱՊԱ գործակալությունը, սպանությունը տեղի է ունեցել Բաքվում տեղակայված N զորամասում: