25 ապրիլի 2013 - 20:16 AMT
Սերբիայում տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառում

Ապրիլի 24-ին Բելգրադում Սերբիայի հայ համայնքի և ՀՀ պատվավոր հյուպատոսի համակազմակերպմամբ տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն:

Բելգրագում տեղադրված խաչքարի մոտ անցկացվել է հոգեհանգստյան արարողություն:

Ներկա էին հասարակական կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ: