26 ապրիլի 2013 - 12:12 AMT
Իրաքում գրոհայիններն Իրանի սահմանին գտնվող քաղաք են գրավել

Իրաքում գրոհայինները Իրանի սահմանին գտնվող Սուլեյման Բեգ քաղաքն են գրավել, որի բնակչությունը հիմնականում սունիներ են, հայտնում է Բի-բի-սին: Բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ բանակային զորամասերը մարտավական նահանջի են դիմել: Իրավիճակն Իրաքում սրվեց, երբ հանգստյան օրերին այնտեղ տեղական մարմինների ընտրություններ անցան ու բախումներ եղան այն բանից հետո, երբ կառավարական զորքերը գրոհեցին բողոքող սունիների ճամբարը: