26 ապրիլի 2013 - 11:52 AMT
Ֆլորիդայի Սենատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայ նահատակների հիշատակի օր

Ֆլորիդայի Սենատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայ նահատակների հիշատակի օր: Ինչպես հայտնում է Florida Armenians-ը, օրենսդիրները հավանություն են տվել թիվ 1878 բանաձևին, որի համաձայն նահանգը հիշատակելու է Հայոց ցեղասպանության զոհերին: Ըստ Մարգարիտ Աթայանցի, այս բանաձևը մեծ նշանակություն ունի: «Ես հպարտ եմ, որ Ֆլորիդայի նահանգը օրինականացրեց XX դարի առաջին ցեղասպանության Զոհերի հիշատակի օրը»,-ասել է նա:

Բանաձևը ներկայացրել է սեանտոր Ջեկ Լատվալլան: Ֆլորիդայի հայ համայնքը շնորհակալ է Ռանե Բրաունին, Հենրի Պետրակիին և Աթայանց ընտանիքին իրենց ջանքերի համար՝ ի նպաստ բանաձևի ընդունման: