26 ապրիլի 2013 - 12:27 AMT
Բանգլադեշում զոհերի թիվը հասել է 273

Բանգլադեշում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 273: Այդ մասին հայտանել է ոստիկանության ներկայացուցիչ Հաբիբուր Ռահմանը:

Ըստ նրա, 2 հազար փրկվածներից կեսից ավելին հոսպիտալացվել է, շուրջ հազար մարդ մնում է փլատակների տակ: Փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Նախօրեին փրկարարներին հաջողվել է դուրս հանել 43 մարդու, որոնք քարե ծուղակում էին հայտնվել 4-րդ հարկում:

Ողբերգության պահին 8-հարկանի շենքում, որտեղ կարի 4 արտադրամաս էր գործում, բանկեր և խանութներ, եղել է 3122 մարդ: