26 ապրիլի 2013 - 13:50 AMT
Թուրքիան ստացել է ՇՀԿ հետ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ

Թուրքիան ստացել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ: Հուշագիրն այդ մասին Ալմաթիում ստորագրել են Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ու ՇՀԿ գլխավոր քարտուղար Դմիտրի Մեզենցևը:

Շանհայի համագործակցության կազմակերպությանը մշտապես գործող կազմակերպություն է: ՇՀԿ անդամ են հանդիսանում Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը եւ Ղրղըզստանը։ Կազմակերպության կազմում կա չորս դիտորդ երկիր՝ Հնդկաստանը, Իրանը, Մոնղոլիան եւ Պակիստանը: Բելառուսն ու Շրի Լանկան հանդես են գալիս երկխոսության գործընկերների դերում: