26 ապրիլի 2013 - 16:41 AMT
Ապրիլի 26-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 411.33 դրամ

Ապրիլի 26-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6, 400 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 409,56 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409,99 դրամ:

Ընդ որում, ապրիլի 26-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 411.33 դրամ, ապրիլի 25-ի համեմատ նվազելով 1.61 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 535.63 դրամ է` նվազելով 3.75 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 13.14 դրամ, ինչը նոյեմբերի 4-ի ցուցանիշից պակաս է 0, 06 կետով, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը: