Բոլիվիայի կաթոլիկ եկեղեցին հերքել է երկրի նախագահ Էվո Մորալեսի մեղադրանքները թանկարժեք իրերի կողոպուտին մեղսակցության մասին:
Մորալսեը նման հայտարարություն է արել, երբ անհայտները գողացել էին 15 դարի եկեղեցում կանգնեցված Բոլիվիայի գլխավոր սրբի արձանի վրայի ոսկին ու թանկարժեք քարերը, հայտնում է BBC-ին:
Ըստ նախագահի, քանի որ եպիսկոպոսներն ունեն եկեղեցու բանալիները, ապա պետք է իմանան, թե ով է կանգնած այդ հանցագործության ետևում:
Եպիսկոպոսները Մորալեսի մեղադրանքներն անվանել են վիրավորական և անհիմն: