29 ապրիլի 2013 - 12:25 AMT
Ալյոխինի հուշամրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը կխաղա Նիկիտա Վիտյուգովի հետ

Սանկտ Պետերբուրգում շարունակվում է Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարը: Մրցաշարի առաջին 5 տուրը կայացել էր Փարիզում:

6-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացելՄայքլ Ադամսի (Անգլիա) հետ: Հայ գրոսմայստերը 3,5 միավորով կիսում է 2-5 տեղերը Բորիս Գելֆանդի (Իսրայել), Լորան Ֆրեսինեի (Ֆրանսիա) և Ադամսի հետ: Մրցաշարի առաջատարը 4 միավորով Մաքսիմ Վաշիե-Լագրավն է (Ֆրանսիա):

7-րդ տուրում կկայանան հետևյալ պարտիաները՝ Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան)-Արոնյան, Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)-Ֆրեսինե, Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)-Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան), Գելֆանդ-Դին Լիրեն (Չինաստան) և Ադամս Վաշեի-Լագրավ: