5 դեկտեմբերի 2005 - 13:48 AMT
Հայաստանը ռուսական ԳՀԻ-ից ձեռք է բերել անտեսանելի ծածկոցներ տանկերի համար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը Ռուսաստանի ԳՀԻ-ից գնել է բավարար քանակով պաշտպանիչ ծածկոցներ տանկերի համար, որոնցից յուրաքանչյուրն արժե 2 675 դոլար: Այդ արտադրանքը ներկայացված է Ռուսաստանի ազգային ցուցահանդեսում, որը դեկտեմբերի 2-5-ը անցնում է Հայաստանում: Ինչպես հաղորդել է ԳՀԻ-ի ներկայացուցիչը, «Հայաստանը միակ երկիրն է Հարավային Կովկասում, որը գնել է ինստիտուտի այդ արտադրանքը»: «Ռադիոալիքները անդրադարձնելու հատկությամբ այդ ծածկոցները անտեսանելի են դարձնում օբյեկտը (տանկը): Եվ այդպիսով, թշնամու հաղորդիչ սարքերը չեն կարող որոշել նրա գտնվելու կոնկրետ վայրը, քանի դեռ նրանք ընդհուպ չեմ մոտեցել օբյեկտին»,-պարզաբանել է նա, չբացահայտելով գործարքի ընդհանուր գումարը: Ըստ աղբյուրի, «ամերիկյան ռազմական հաստատությունները նույնպես հետաքրքված են ռուս գիտնականների այդ նորամուծությամբ, սակայն, ելնելով ազգային շահերից, ռուսական կողմը չի ընդունել անդրօվկիանոսյան պատվիրատուների առաջարկները», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: