30 ապրիլի 2013 - 12:34 AMT
Այսօր Ջազի միջազգային օրն է

2011թ. նոյեմբերին միջազգային հանրությունը ապրիլի 30-ը հռչակեց Ջազի միջազգային օր:

Օրվա տոնակատարության նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը ջազի դաստիարակչական դերի մասին, որպես այն ուժի, որը նպաստում է խաղաղությանն ու համերաշխությանը, շփումների ակտիվացմանը մարդկանց միջև:

2013թ. Ջազի միջազգային օրվա մայրաքաղաքը կլինի Ստամբուլը:

Ջազի միջազգային օրը կնշվի նաև Երևանում: Համերգներ տեղի կունենան Կասկադում: Համերգին կմասնացեն Հայաստանի պետական ջազ նվագախումբը, Հանրային ռադիոյի ու հեռուստատեսության նվագախումբը, ինչպես նաև հայտնի հայ ջազմեններ: