30 ապրիլի 2013 - 13:48 AMT
Հունաստանի ԱԳ նախարարը՝ Ղարաբաղյան հակամարտության մասին. Եթե կա քաղաքական կամք, կլինեն նաև արդյունքներ

Հունաստանի ԱԳՆ ղեկավար Դիմիտրիս Ավրամոպուլոսը սատարում է Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքի և միջազգային սկզբունքների հիման վրա:

«Որպես ԵԱՀԿ մասնակից Հունաստանը լիովին սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին, գտնելու համար մի լուծում, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար»,-ասել է հույն նախարարը, որը գտնվում է Ադրբեջանում:

Ըստ Ավրամոպուլոսի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորագույն հարցերից է քաղաքական կամքի առկայությունը հակամարտության լուծման գործում: «Եթե կա քաղաքական կամք, կլինի նաև արդյունք»,-ասել է նա իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամլո ասուլիսում, հայտնում է 1news.az.-ը: