1 մայիսի 2013 - 12:26 AMT
«Բարև, Երևանն» Ազատության հրապարակում այսօր հանրահավաք է հրավիրել

Ազատության հրապարակում այսօր ժամը 15:00-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարև, Երեվան» կուսակցությունների դաշինքը հանրահավաք է հրավիրել:

Հանրահավաքն առաջնորդելու է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Պայքարը շարունակվում է»,- ասված է դաշինքի տարածած հաղորդագրության մեջ:

Ավագանու ընտրություններին «Բարև, Երևան» կուսակցությունների դաշինքի ցուցակում ընդգրկված է 64 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականներում են «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, վարչության անդամ Անահիտ Բախշյանը և «Մելտեքս» ՍՊԸ տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանը։