1 մայիսի 2013 - 13:24 AMT
Բերնարդ Հոփկինս-Կարո Մուրադ մենամարտը տեղի կունենա հուլիսի 13-ին Բրուքլինում

Կիսածանր քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն 48-ամյա ամերիկացի Բերնարդ Հոփկինսը կպաշտպանի տիտղոսը պարտադիր հավակնորդի հետ մենամարտում, որը հայ բռնցքամարտիկ Կարո Մուրադն է:

Հոփկինս- Մուրադ մենամարտը տեղի կունենա հուլիսի 13-ին Բրուքլինում, հայտնում է allboxing.ru-ն: Իր բոլոր մենամարտերը Մուրադն անց է կացրել Եվրոպայում և առաջիկա մարտը նրա համար առաջինը կլինի ԱՄՆ-ում:

Մուրադը պրոֆեսոինալ ռինգում անց է կացրել 27 մենամարտ, որտեղ 25 հաղթանակ է տարել, մեկ պարտություն է կրել և մեկ մենամարտ ավարտել է ոչ ոքի: Հոփկինսկի հաշվին 53 հաղթանակ կա, 6 պարտություն և 2 ոչ ոքի: