1 մայիսի 2013 - 13:02 AMT
ՖԻԴԵ-ի կանանց վարկանիշում Էլինա Դանիելյանը բարձրացել է 25-րդ տեղը

ՖԻԴԵ-ի կանանց մայիսյան վարկանիշում Էլինա Դանիելյանը բարձրացել է 25-րդ տեղը և ունի 2478 միավոր: Լիլիթ Մկրտչյանը 2466 միավորով 32-րդ տեղում է:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Յուդիթ Պոլգարը (Հունգարիա) 2696 միավորով:

Պատանիների վարկանիշում մինչև 18 տարեկանների աշխարհի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը 2582 միավորով բարձրացել է 14-րդ տեղը, Կարեն Գրիգորյանը 2559 միավորով 18-րդ տեղում է, Հովհաննես Գաբուզյանը՝ 30, իսկ Ռոբերտ Աղասարյանը՝ 86-րդ:

Վարկանիշը գլխավորում է Անիշ Գիրին (Հոլանդիա), որն իր ակտիվում ունի 2734 միավոր: