1 մայիսի 2013 - 13:34 AMT
Կարլսենի մենեջեր. Չեմպիոնական մրցախաղի անցկացման հայտեր չեն ստացվել, քանի որ բաց մրցույթ չի եղել

Վիշի Անանդի (Հնդկաստան) ու Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) միջև աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի անցկացման վայրի մասի վերջնական որոշումը կկայացվի մայիսի 5-6 ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդում:

Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը հայտնել է, որ հնդկական Չեննայից բացի ոչ մի պաշտոնական հայտ չի ներկայացվել, չեն եղել նաև պաշտոնական բողոքներ:

«Առաջնության մրցախաղի անցկացման հայտեր չեն ստացվել, քանի որ բաց մրցույթ չի եղել: Մենք գիտենք, որ կան շահագրգռված երկրներ, որ կցանկանային խաղը կազմակերպել»,-հայտարարել է Կարլսենի մենեջեր Էսպեն Ագդեստեյնը, հայտնում է Chess-news-ը: