1 մայիսի 2013 - 18:30 AMT
Ս. Մարտիրոսյան. Հայաստանցի հաքերը կոտրում է ֆեյսբուքի էջերը և փող պահանջում

Քիչ առաջ ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է թողել` զգուշացնելով սոցցանցում նոր վտանգի մասին:

«Ցավոք, ցանցում հայտնվել է հայաստանցի վատ իմաստով հաքեր։ Կոտրում է մարդկանց պրոֆիլները և փող պահանջում վերադարձնելու դիմաց։ Բարոյական և քրեական մասը մի կողմ թողնենք։ Իսկ հիմա հիշեք` անկապ լինկեր մի բացեք։ Ինքը ուղարկում է հղում, որը տանում է ՖԲ-ի նման էջ, բայց հասցեն լրիվ ուրիշ է։ Մարդիկ իրենց ձեռքով մուտքագրում են գաղտնաբառը։ Զգույշ եղեք։ Ամուր գաղտնաբառեր դրեք ընդանրապես», - գրել է նա: