2 մայիսի 2013 - 12:14 AMT
Շվեդիայում կբացվի Հայաստանի դեսպանությունը

ՀՀ կառավարությունը մայիսի 2-ի նիստում որոշել է պետբյուջեից միջոցներ հատկացնել ՀՀ ԱԳՆ-ին Շվեդիայում դեսպանատուն բացելու նպատակով:

Ինչպես ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, դիվանագիտական հարաբերությունները Շվեդիայի հետ Հայաստանը հաստատել է դեռ 1992 թվականին: Բացի այդ, ըստ նրա, Շվեդիան միակ սկանդինավյան երկիրն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Շվեդիայում դեսպանություն բացելու հարցը վաղուց է հասունացել»,-ասել է նա: