2 մայիսի 2013 - 15:05 AMT
Կառավարությունը 10 մլն դրամ կհատկացնի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի շինարարության համար

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի շինարարության ավարտական աշխատանքների համար կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 10 մլն դրամ՝ ղեկավարվելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականներով:

Դպրոցի բացումը նախատեսվում է 2013թ. սեպտեմբերին: Ակնկալվում է, որ սեպտեմբերին կայանալիք բացմանը ներկա կգտնվեն Deep Purple-ի վոկալիստ Յան Գիլանը, Rock Aid Armenia նախագծի նախաձեռնող Ջոն Դին, Մարտիկյան ընտանիքի անդամները: