2 մայիսի 2013 - 16:02 AMT
Ստամբուլում կհրատարակվի Թուրքիայի համայնքների մասին պատմող «Լույս» թերթը

Ամիսը երկու անգամ Ստամբուլում կհրատարակվի «Լույս» թերթը, որը կպատմի հայկական, հրեական, հունական ու ասորական համայնքների կյանքի մասին: Ինչպես հայտնում է Taraf-ը, թերթի գլխավոր խմբագիր Շահնուր Կազանջին ասել է.«Մենք, հայերս, տարիներ շարունակ ապրում ենք ասորիների ու հույների հարևանությամբ: Մեր կյանքում նշանակալի իրադարձություններ են տեղի ունենում՝ ծննդյան տարեդարձներ, նշանադրություններ, մկրտություններ: Դրանք բոլորը կյանքի երջանիկ պահերն են: Եթե դրանք կան, ինչո՞ւ չլսուբանենք»:

«Լույս» թերթը կունենա 28 էջ, որից մեկը ամբողջութամբ կլինի հայալեզու: