Ազատության հրապարակում մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրահավաքը: Հանրահավաքին մասնակցում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, մամուլի խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, Նաիրա Զոհրաբյանը և ԲՀԿ այլ ներկայացուցիչներ:
«Մենք դեմ ենք արտագաղթին, գործազրկությանը: Մենք ուզում նք մեր մայրաքաղաքը լինի հարմարավետ մեր քաղաքցիների համար: Միասին հաղթելու ենք, սկսելու ենք Երևանից»,- հայտարարեց ԲՀԿ պատգամաոր Վահե Էնֆիաջյանը:
Հաշված օրերից Երևանի ավագանու ընտրություններում հաղթելու է քաղաքացին, հայտարարեց Տիգրան Ուրիխանյանը. «ԲՀԿ ներկայացուցիչներն աշխատելու են ձեզ համար: ԲՀԿ քաղաքապետը լինելու եք դուք»:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ընդգծեց, որ այսպես շարունակել այլևս չի կարելի: «Հայաստանը աղքատիկ երկրների առաջին եռյակում է: Հայաստանից վերջին ամիսներին ավելի շատ մարդ է արտագաղթել, քան անցած տարվա նույն ժամանակի ընթացքում: Երկիրը հասցված է սոցիալ-տնտեսական անդունդին: Մենք ունենք հնարավորություն մայիսի հինգին նոր էջ բացելու»,- հայտարարեց նա: