Մայիսի 1-ին Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ հասարակությունը` Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ Դ. Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում կազմակերպեց հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110- ամյակին նվիրված համերգ:
Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, համերգից առաջ բացման խոսքով ելույթ ունեցավ ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը: Սանկտ-Պետերբուրգի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր՝ Ալեքսանդր Տիտով) կատարեց Ա. Խաչատրյանի թավջութակի կոնցերտը (մենակատար` Դմիտրի Կոուզով): Հնչեցին նաև հատվածներ «Սպարտակ» և «Գայանե» բալետներց:
Միջոցառմանը ներկա էին նաև Ս. Պետերբուրգում հավատարմագրված գլխավոր հյուպատոսներ և դիվանագետներ: