Սիրիան դարձել է մոլորակի ամենավտանգավոր վայրը լրագրողների համար, հայտարարել է Amnesty International-ը՝ նշելով, որ կառավարական ուժերն ու ապստամբները գիտակցաբար են հարձակվում թղթակիցների վրա:
Առնվազն 36 լրագրող է սպանվել Սիրիայում հակամարտությունը սկսվելուց ի վեր:
Թեև կազմակերպությունը երկու կողմերին է մեղադրում դրանում, սակայն, ասվում է, որ խախտումները կառավարական ուժերի կողմից շատ ավելի ծավալուն են, հայտնում է BBC-ին: