3 մայիսի 2013 - 11:42 AMT
ՀՀԿ-ն չեղյալ է հայտարարել Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքը

ՀՀԿ-ն չեղյալ է հայտարարել Ազատության հրապարակում այսօր ժամը 18:00-ին հրավիրած հանրահավաքը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:

«Տարոն Մարգարյանն այսօր Կենտրոն համայնքում հինգ հանդիպում ունի, հետևաբար հանրահավաքի անցկացումը նպատակահարմար չէ»,- ասաց նա:

Ավելացնենք, որ այսօր Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է: