Երեկ Հալեպի Ալ-Ռաշիտի շրջանում կեսօրից հետո սկսված կրակոցների ժամանակ զոհվել է 1956 թվականին ծնված հալեպահայ Ռաֆֆի Տաղլյանը: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է Սիրիայի ազգային առաջնորդարանի մամուլի ծառայությունից: Վերջին շրջանում հատկապես Հալեպի օդանավակայանի շուրջ են տեղի ունենում ընդդիմադիրների ու կառավարական ուժերի բախումները: Լուրջ մարտեր են ընթանում օդանավակայանի վերահոսկողության համար: Հայկական թաղամասում ևս պարբերաբար մարտեր են ընթացել, պայթյուններ են եղել, նաև դիպուկահարներ են աշխատել:
Սիրիայում մոտ երկու տարի ընդդիմադիրների և կառավարական ուժերի միջև շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվն արդեն անցնում է 70.000-ը, իսկ զոհված հայերը 40-ից ավելի են: