3 մայիսի 2013 - 14:31 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«Եվրատեսիլ 2013»-ում «Դորինաս»-ի ելույթի ժամանակ շոուն մինիմալիստական է լինելու

Սովորաբար մարդիկ հուզվում կամ ոգևորվում են շատ լսարանից, իսկ «Եվրատեսիլ 2013»-ին Հայաստանը ներկայացնող «Դորինաս» ռոք խմբի մենակատար Գոռ Սուջյանը ոգևորվող տեսակին է պատկանում: Այսօր ասուլիսի ժամանակ նա նաև նշել է, որ, իր կարծիքով, մրցույթին մասնակցող լավ երաժիշտները շատ են:

Իսկ «Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը տեղեկացրել է, որ «Դորինաս»-ի ելույթի ժամանակ պարային մաս չի լինելու: Չեն լինելու նաև հատուկ դեկորացիաներ` շոուն լինելու է մինիմալիստական:

Նրա խոսքով`զարգացած երկրներն այս մրցույթին վերաբերում են որպես լավ շոուի, ոչ թե մրցակցության: «Մենք էլ հետևում ենք այդ գաղափարին», - ասաց Գ.Գասպարյանն ու տեղեկացրեց նաև, որ տղաները բեմ են դուրս գալու նոր ոճով: Խմբի մենեջեր Արա Թադևոսյանն էլ նշել է, որ ամեն ինչ համահունչ է լինելու երգին:

«Եվրատեսիլ-2013»-ը տեղի կունենա Շվեդիայի Մալմո քաղաքում մայիսի 14-18-ը: Մրցույթին մասնակցում է 39 երկիր: Հայաստանի ներկայացուցիչը, վիճակահանության համաձայն, ելույթ է ունենալու երկրորդ կիսաեզրափակչում 11 համարի ներքո:

1-ին անգամ Հայաստանը մրցույթին ներկայանալու է ռոք խմբով, իսկ երգի երաժշտության համահեղինակն է ռոք երաժշտության կենդանի լեգնեդ, բրիտանական Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին: «Դորիանսը» կատարելու է Lonley planet երգը, որի խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է:

ՖՈՏՈՇԱՐՔ