Այսօր առավոտյան նավթ և գազ արդյունահանող ադրբեջանական ընկերություններից մեկի` Բիբիէյբատի մոտ 100 աշխատակիցներ գործադուլ են սկսել: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին տեղեկացրել է Նավթագործների իրավունքների պաշտպանության կոմիտեի ղեկավար Միրվարի Դահրամանլին: Նա նշել է, որ նավթային ընկերությունների աշխատակիցները միջին աշխատավարջը մոտ 200-400 դոլար է կազմում, որի 2 տոկոսն էլ փոխանցվում է Զինված ուժերի օգնության ֆոնդին:
Գործադուլավորները բողոքում են ցածր աշխատավարձերի, աշխատանքային անբավարար պայմանների դեմ: Նրանք սպառնում են անժամկետ հացադուլ սկսել, եթե իրենց պահանջները չբավարարվեն:
Տեղեկություն կա, որ այս պահին նրանց հետ բանակցում է Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավար Ռոգնավ Աբդուլայեվը:
Այս տարվա ընթացքում սա արդեն 2-րդ գործադուլն է, առաջինը մարտին էր, որին 2000 աշխատակիցներ են մասնակցել: Նրանց պահանջները մասնակի բավարարվել էին: