Բաքվի փողոցներից մեկում, «Շեֆ» մարզադաշտի մոտակայքում հայտնաբերվել է Ադրբեջանի ՊՆ սպայի դի` ձեռքի երակները կտրված վիճակում: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, մահացածը գնդապետ Մեհմեն Մուսաևն է: Նրա անհետանալու մասին նրա ընտանիքի անդամները ոստիկանությանը հայտնել էին չորեքշաբթի առավոտյան: Ոստիկանության Նիզամինի շրջանային բաժնում օպերատիվ խումբ էր ստեղծվել, սկսվել էին որոնողական աշխատանքներ:
Դին ուղարկվել է փորձաքննության: Նախնական վարկածն ինքնասպանությունն է, բայց շրջանառվում է նաև սպանության հավանականությունը: Հարուցվել է քրեական գործ: