Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 3-ին Շուշի քաղաքում մասնակցել է արվեստի կենտրոնի և այնտեղ անվանի քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի հոբելյանական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:
Նախագահը երախտագիտություն է հայտնել բարերարներ Սերգեյ, Կարո և Կամո Սարգսյաններին այս ծրագիրը ֆինանսավորելու համար ու կարևորել արվեստի կենտրոնի գործունեությունը Շուշիում՝ նշելով, որ այն մեծապես կնպաստի քաղաքում մշակույթի զարգացմանը, այս ասպարեզում տարբեր քաղաքների ու երկրների հետ կապերի ամրապնդմանը:
Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից և արտերկրից, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: