Մայիսի 3-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,500,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 415.98 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 416 դրամ:
Մայիսի 3-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 413.97 դրամ՝ մայիսի 2-ի համեմատ ավելանալով 2.47 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 543.13 դրամ` ավելանալով 1.31 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0,16 կետով` մինչև 13, 30 դրամ: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: