3 մայիսի 2013 - 18:26 AMT
Ազգային ժողովում մի շարք վերադասավորումներ են եղել

Ազգային ժողովի նախագահի հրամանով ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Հրայր Զորյանը նշանակվել է ԱԺ նախագահի խորհրդական: Այս մասին PanARMENIAN.Net-ին թղթակցի հետ զրույցում ասաց Գոհար Պողոսյանը, հավելելով, որ նույն վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել հենց ինքը:

Իսկ ինչ վերաբերում է ԱԺ նախագահի մամուլի խոսնակի պաշտոնին, որը մինչ այս զբաղեցնում էր Գոհար Պողոսյանը, ապա այն առայժմ թափուր է: