4 մայիսի 2013 - 10:42 AMT
Իսրայելին կասկածում են Սիրիայի տարածքին ավիահարվածներ հասցնելու մեջ

Իսրայելի ռազմա-օդային ուժերը, ենթադրաբար, ավիահարված են հասցրել Սիրիայի տարածքին, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները՝ մեջբերելով ԱՄՆ պաշտոնյաներին:

Ըստ աղբյուրների, Իսրայելի առավել հավանական թիրախը զինանոցն էր: Ոմանք խոսում են այն մասին, որ Իսրայելը մտավախություն ունի, որ Սիրիան քիմիական զենք կփոխանցի լիբանանյան «Հեզբոլլահ» կազմակերպությանը:

Ավիահարվածի մասին պաշտոնական հաղորդագրություն չի ստացվել դեռևս ոչ Սիրիայի, ոչ Իսրաայելի իշխանություններից: