Հայտնի ամերիկյան գրող Հարփեր Լին դատի է տվել Սամյուել Փինկուսին՝ իր նախկին գրական գործակալի փեսային, մեղադրելով նրան «Սարյակ մի՛ սպանիր» գրքի հրտարակման իրավունքները յուրացնելու մեջ, հայտնում է Associated Press-ը:
Ըստ գրողի փաստաբան Գլորիա Ֆեյզի, 2007թ., երբ Լին գտնվում էր ծերանոցում ինսուլտից հետո, Փինկուսը, օգտվելով նրա առողջական վիճակից, ինչպես նաև տեսողության ու լսողության խանգարումներից, խաբեությամբ ստիպել է նրան փաստաթուղթ ստորագրել վեպի հրատարակման իրավունքներն իրեն ու իր ժառանգներին փոխանցելու մասին:
Հրատարակման իրավունքը վերադարձվեց գրողին 2012թ., սակայն Փինկուսը նախկինի պես գումար է ստանում վեպի վերահրատարակումից:
Վեպը առաջին անգամ լույս է տեսել 1960թ.: Ընդհանուր տպաքանակը հասնում է 30 մլն: 1961թ. գիրքն արժանացավ Պուլիտցերյան մրցանակի